|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հնարավորություն չտվեցին19:01 Yerevan | 15:01 GMT | Sunday 7 February Չնայած քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը երեկ անձամբ իր անունից նամակ է ուղարկել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` իրեն արձակուրդ տրամադրելու հարցով, նախարարը, սակայն, երեկ այդպես էլ որեւէ պատասխան չի տվել Հացպանյանին: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Դանիելյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին նախօրեին ասել էր, թե քանի որ Սարգիս Հացպանյանը անձամբ իրեն չի դիմել, այդ իսկ պատճառով վերջինիս արձակուրդ չի տրամադրվել: Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայում հողին են հանձնել քաղբանտարկյալի հոր դին, եւ Հացպանյանը ցանկանում էր գոնե Հայաստանի վարչական տարածքում իր մտերիմների եւ ընտանիքի հետ միասին սգալ հոր մահը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |