“Zhamanak” Armenian-American Political Daily

Վիճակը նորմալ է

18:59 Yerevan | 14:59 GMT | Sunday 7 February

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում նախօրեին սրտի վիրահատության ենթարկված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակն այժմ նորմալ է: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի համակարգող Մեսրոպ Մեսրոպյանը, քաղբանտարկյալը միայն բողոքում է անքնությունից. Միքայելյանը գիշերները չի կարողանում քնել: Հավելենք նաեւ, որ չնայած վիրահատությունն անցել է բարեհաջող, եւ Միքայելյանը իրեն նորմալ է զգում, սակայն բժիշկներն առ այսօր քաղբանտարկյալին չեն ասել, թե վերջինս երբ կարող է դուրս գրվել հիվանդանոցից: Երեկ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները իրենց հերթական ուրբաթօրյա երթն են անցկացրել, որն այս անգամ նվիրված է եղել Սասուն Միքայելյանին: Կոնգրեսի գրասենյակի մոտից մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց միացել էին նաեւ Միքայելյանի ծննդավայր Հրազդանից Երեւան ժամանած ընդդիմադիրներ, Մաշտոցի պողոտայով հասել են մինչեւ գլխավոր դատախազության շենքի մոտ, ապա նորից հետ են վերադարձել: Դատախազության մոտ, ի դեպ, բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երիտասարդների միջեւ: Ոստիկանները հարձակվել են երիտասարդների վրա` պահանջելով, որպեսզի վերջիններս քայլեն մայթերով: Ի վերջո, ավելորդ քաշքշուկից խուսափելու համար, երիտասարդները իրենց երթը շարունակել են մայթով:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.