|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շրջափակել «Ժառանգությունը»18:51 Yerevan | 14:51 GMT | Sunday 7 February«Սկսվել է տոտալ հակաքարոզչություն «Ժառանգության» դեմ: Սա հստակ քաղաքական պատվեր է` շրջափակման ենթարկել «Ժառանգությանը», - երեկ ԱԺ ճեպազրույցներում նման տեսակետ է հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմից հանելուց հետո, հիմա էլ որոշել են խոչընդոտել ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության փոխարինող անդամ Լարիսա Ալավերդյանին` մասնակցելու Վերհաժողովի աշխատանքներին: Ինչպես Զարուհի Փոստանջյանի պարագայում, այս դեպքում եւս, նրան բանավոր ասվել է, որ պատճառը ֆինանսական միջոցների սուղ լինելն է, սակայն Ա.Մարտիրոսյանը այդ պատճառաբանությունն անլուրջ համարեց, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ բազմամարդ պատվիրակություններ են մեկնել արտասահման: Մասնավորապես, ԱԺ 15-20 հոգանոց պատվիրակություն էր մեկնել Եգիպտոս, որի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տարել էր նաեւ իր կնոջը: Բացի այդ, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ բյուջեում ԱԺ-ի համար ծախսերը նախատեսվում են պատվիրակությունների ամբողջական, ոչ թե միայն հիմնական կազմի համար:
Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |