“Zhamanak” Armenian-American Political Daily

Դրական կանդրադառնան

18:35 Yerevan | 14:35 GMT | Sunday 7 February

«Դրական կանդրադառնան

Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Ընդ որում` դեսպանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ բան կախված է Թուրքիայից, եւ նրա հարաբերությունները կարգավորելու նրա ցանկությունից: Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատշաճ կերպով չեն աշխատում ղարաբաղյան խնդրի լուծման հարցի շուրջ, Շմիդտը ասել է, որ իր կարծիքով ԵԱՀԿ ՄԽ-ն ակտիվ է աշխատում այդ ուղղությամբ: Նա նաեւ ավելացրել է, որ Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո ղարաբաղյան հարցում նշմարվում է դրական դինամիկա: Անդրադառնալով փորձագետների կարծիքին այն մասին, որ Թուրքիային այնուամենայնիվ հաջողվեց շաղկապել ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների հետ, դեսպանն ասաց, որ «դրանք առանձին գործընթացներ են, սակայն արձանագրությունների վավերացումը կարող է դրական կերպով անդրադառնալ Հարավային Կովկասի վրա»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.