“Zhamanak” Armenian-American Political Daily

Քննարկել են արդիական հարցեր

16:25 Yerevan | 12:25 GMT | Saturday 5 September

Ստեփանակերտում տեղի է ունեցել Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը: Վերջինս Արցախ էր ժամանել ԼՂՀ հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ վարչապետի ու հայկական երկու հանրապետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսա-տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Սարգսյանի եւ Սահակյանի միջեւ տեղի է ունեցել եւս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի իրադարձություններին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.