|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Միջնորդել են Խ.Սուքիասյանի գործով19:22 Yerevan | 15:22 GMT | Saturday 4 July ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Արա Զաքարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է հետախուզման մեջ գտնվող պատգամավորի հնարավոր վերադարձի մասին լուրերը: Խաչատուր Սուքիասյանին նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Պաշտպանն ասել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել նախաքննության մարմնին` խնդրելով փոխել Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոց կալանքը` հղում կատարելով ԵԽԽՎ 1677 բանաձեւի այն պահանջին, որ հետախուզման մեջ գտնվողների ներկայանալու դեպքում մինչեւ դատավճիռը պետք է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց չընտրվի կալանքը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |