|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանն առանց քաղաքական արձակուրդի19:20 Yerevan | 15:20 GMT | Saturday 4 July Ռուսաստանյան «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը երեկ անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին` «Հայաստանը կարող է մնալ առանց քաղաքական արձակուրդի» վերնագրված ծավալուն հոդվածով: Հոդվածագիրը նախ փաստել է, որ օրերս քաղբանտարկյալների ազատ արձակումը` հայաստանյան ընդդիմության միանշանակ հաղթանակն էր. «Մարտի 1-ի արյան մեղքը ընդդիմության վրա բարդելը, բանտերում նրանց պահելը, Համաժողովրդական շարժման հիմնական առաջնորդներին բարոյազրկելու փորձերը լիակատար ֆիասկո ապրեցին: 2009թ. սկզբին ԵԽԽՎ-ի ճնշման ներքո նրանց վրայից հանվեց պետական հեղաշրջման մեղադրանքը եւ մարտի 1-2-ի 10 զոհերի մեղքը»: Այնուհետեւ հոդվածագիրը ներկայացնում է հուլիսի 2-ին կայացած հանրահավաքում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական շեշտադրումները` թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական մարտահրավերները: Հոդվածագիրը վերջում կանխատեսում է, որ եթե առաջիկայում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը որեւէ արտառոց բան չպատահի, ապա ամրապնդված Հայ Ազգային Կոնգրեսը կշարունակի ստրուկտուրիզացվել եւ պատրաստվել սեպտեմբերյան հանրահավաքներին: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |