“Zhamanak” Armenian-American Political Daily

Կալանք` 2 ամսով

19:20 Yerevan | 15:20 GMT | Saturday 4 July

Երեկ մինչ կմեկնարկեր փետրվարի 26-ից հետախուզման մեջ գտնվող եւ իրավապահներին ինքնակամ ներկայացած Նիկոլ Փաշինյանի կալանքի միջնորդության քննարկումը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ միտինգային տրամադրություն էր. մարդիկ վանկարկում էին` «Նի-կոլ, հի-մա, բայց` հենց հի-մա», «Հեսա Վանոն եկավ, ձեզ սաղիդ բռնելու ա...»: Այդ ակցիայի վանկարկումների ներքո էլ երեկ դատարանը` դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ որոշեց` թույլ տալ 2 ամսով կալանավորել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ոտքի չի կանգնել, երբ կարգի համաձայն` հնչել է «Ոտքի, դատարանն է գալիս» արտահայտությունը: Պաշտպանները` Արթուր Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Տիգրան Աթանեսյանը, Էդիկ Ավետիսյանի որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարան, անհրաժեշտության դեպքում` նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.