|
“Zhamanak” Armenian-American Political Daily
60 միլիոն էլ ՀԲ-ից19:13 Yerevan | 15:13 GMT | Saturday 4 July Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար 60 միլիոն ԱՄՆ դոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ): «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջարկվող երեք տարեկան գործառնությունների շարքերը սատարում են Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին` ներկա ցնցումների նկատմամբ խոցելիության մեղմում` անապահով խավի պաշտպանության եւ մարդկային կապիտալի առավել զարգացմանն աջակցելու միջոցով, եւ մրցունակության բարելավում` ավելի լավ կառավարման եւ ներդրումային միջավայրի խոչընդոտները վերացնելու միջոցով», - ասված է Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ: «ԶՔԳ-ի նպատակն է Հայաստանին օգնել խոցելիության մեղմման հարցում` օժանդակելով այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են` սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերի համար ֆինանսավորման ավելացումը, այդ թվում` ընտանեկան նպաստներ, կենսաթոշակներ եւ գործազրկության ապահովագրություն, ընտանեկան նպաստների ծրագրի վերանայում` հասցեականության արդյունավետությունը բարելավելու նպատակով, առողջապահության ոլորտում` անապահով եւ խոցելի խավի համար ընտրված առաջնահերթ ծրագրերի համար ֆինանսավորման վերականգնում` ծառայությունների մատուցման ուղղությամբ բարեփոխումների խորացմամբ, մասնագիտական եւ նախադպրոցական կրթության բարելավմամբ, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների կայուն օգտագործման ամրապնդմամբ` շրջակա միջավայրի վրա ազդեցության ավելի արդյունավետ գնահատման միջոցով», - ասված է հաղորդագրությունում: Վարկը կտրամադրվի 20 տարվա ժամկետայնության եւ 10 տարվա արտոնյալ ժամկետի պայմաններով: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |