|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ազատամարտիկի տուն են ներխուժել եւ տղային տարել15:46 Yerevan | 11:46 GMT | Thursday 2 JulyԱզատամարտիկների նկատմամբ շարունակվում են քրեական հետապնդումները: Երեկ «Ժամանակ»-ի խմբագրություն եկած ազատամարտիկ, յոթ շրջանների ազատագրմանը մասնակցած Մարտին Բաղդասարյանն ընկերների հետ պատմում էր, որ նախօրեին, ժամը 13-ի սահմաններում Չարենցավանի` իրենց տուն են ներխուժել ԱԱԾ-ի մի քանի աշխատակիցներ, եւ առանց որեւէ իրավական փաստաթուղթ` դատարանի թույլտվություն ցույց տալու` խուզարկություն են արել իր տանը: Բաղդասարյանի տանը, իսկ մինչ այդ` նաեւ Երեւանում եւ գյուղում գտնվող հորական տանը զենք են փնտրել, բայց ոչինչ չեն գտել ու հեռացել են: Ապօրինի խուզարկության ընթացքում ահաբեկվել են Բաղդասարյանի` տանը գտնվող հարսը եւ երեխաները: Ավելին` հունիսի 30-ին Մարտին Բաղդասարյանի տղային` Տիգրան Բաղդասարյանին են ընկերոջ հետ տարել Չարենցավանի ԱԱ ծառայություն եւ կրկին առանց որեւէ հիմնավորման: Այնտեղ պահել են մոտ 3 ժամ, հետը զրուցել եւ բաց թողել: Թե իրականում ինչ է եղել ԱԱԾ-ում` Տիգրանը չի ասել հորը: Վերջինիս համոզմամբ` նրան վախեցրել են: Ի դեպ, Սասուն Միքայելյանը եւս Մարտին Բաղդասարյանի հրամանատարներից է եւ ազատամարտիկի համոզմամբ` իրեն հետապնդում, ահաբեկում են` որպես ընդդիմության ակտիվիստի, քաղաքական հայացքների համար, ով պայքարում է իր երկրի ապագայի համար: Նրան բռնել են նաեւ 2008-ի մարտի 9-ին, բայց հետո գութները շարժվել է, եւ բաց են թողել: Հիմա կրկին ահաբեկում են` եւ ազատամարտիկին, եւ նրա ընտանիքին: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |