|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սպանություն` «գողականով»15:41 Yerevan | 11:41 GMT | Thursday 2 July Երեկ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 18 շենքի մոտ իր «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից վիրավորվել է Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Կարեն Սոխակյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Սպանությունը կատարելու մեղայականով երեկ, ժամը 11: 00-ին Ալավերդու ոստիկանություն է ներկայացել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 18 շենքի բնակիչ, 1976թ.-ի ծնված Սպարտակ Մանուչարյանը, ով, փաստորեն, սպանությունը կատարել է հենց իր բնակելի շենքի դիմաց: Ըստ որոշ տեղեկությունների` սպանվածը վերջին 10 տարիներին բնակվել է Մոսկվայում եւ քրեական հեղինակությունների հետ շփումներ է ունեցել: Նա Մոսկվայից Ալավերդի է վերադարձել վերջերս: Սպարտակ Մանուչարյանը եւս վերջին տարիներին բնակվել է Մոսկվայում եւ միայն վերջին մի քանի ամիսներին է երեւացել Ալավերդիում: Նա սպանությունը կատարել է Մոսկվայում բնակվող գողական աշխարհի հայ հեղինակություններից մեկի ցուցումով, որի հետ, ըստ մեր տեղեկությունների, մտերիմ կապերի մեջ է: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |