“Zhamanak” Armenian-American Political Daily

Հանդիպում

15:54 Yerevan | 11:54 GMT | Friday 21 November

Նոյեմբերի 20-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ, որին ուղեկցում էին ԵԽ ՄԻ հանձնակատարի խորհրդական Բոյանա Ուրումովան եւ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1609, 1620 բանաձեւերի կատարման ընթացքը, շարունակվող քաղաքական դատավարությունները, ինչպես նաեւ` քաղբանտարկյալներին առնչվող այլ խնդիրներ: Քննարկվել են նաեւ նորաստեղծ փաստահավաք խմբի գործունեության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը ու Վլադիմիր Կարապետյանը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.