|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ոչինչ չի փոխվել15:51 Yerevan | 11:51 GMT | Friday 21 November Երեկ քաղբանտարկյալների, նախկին քաղբանտարկյալների կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ դարձյալ ժամը 2-ին հավաքվել էին՝ այս անգամ՝ ՀՀ կառավարության շենքի առջեւ: Բացի ՀՀ դատախազության շենքը կառավարության շենքով փոխարինելով՝ ուրիշ ոչինչ չի փոխվել անցած 33 բողոքի ակցիաներից ի վեր: Անձրեւում էր: Կանայք մի ձեռքով անձրեւանոցն էին պահել, մյուսով՝ քաղբանտարկյալների նկարը: Պահանջն էլ չի փոխվել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել: Բացի՝ հանդիպման վայրից: Բայց դա էլ առանձնապես մեծ փոփոխություն չարժե համարել. գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |