|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ֆարս է` թատրոն չի15:49 Yerevan | 11:49 GMT | Friday 21 November Երեկ «Մարտի 1-ի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստն էր, որին հրավիրված էր եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինս հրաժարվել էր հրավերն ընդունելուց եւ «Փաստարկ» ակումբում հրապարակում էր նույն հանձնաժողովի նախագահի բացահայտումները` մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Հարցին, թե ինչո՞ւ չի ընդունել հանձնաժողովի հրավերը, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ես իրենց ասացի, որ շատ կարեւոր բացահայտումներ պիտի անեմ այսօր` այստեղ եւ իրենց հրավիրում եմ իմ ասուլիսին: Ինքս, բնականաբար, այդ հանձնաժողովի նիստին չեմ գնա: Դուք գիտեք մեր գնահատականները հանձնաժողովի վերաբերյալ: Ես թատրոն սիրում եմ, բայց իսկական թատրոն, որը արվեստի հետ է կապված: Իսկ այդ հանձնաժողովը զբաղված է հիմնականում ճշմարտությունը թաքցնելով, իշխանությունների գործած հանցանքները պարտակելով: Այն ի սկզբանե ֆարս է եղել, իսկ մենք այդ ֆարսին չենք մասնակցելու»: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |