|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Քաղաքական երանգով» առաջարկ15:34 Yerevan | 11:34 GMT | Friday 21 November Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում «Ազգային միաբանությունը» ներկայացնող հանձնաժողովական Սարգիս Մուրադխանյանը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` «Ազգային միաբանությունը» առաջարկում է Հանձնաժողովին միջնորդություն ներկայացնել Սերժ Սարգսյանին` «նախագահական բարձր միջամտությամբ» ազատ արձակել մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորվածներին: «Ազգային միաբանության» այդ դիրքորոշումը նպատակաուղղված է Հայաստանի պետականության ամրապնդմանը, երկրում համերաշխության հաստատմանն ու ժողովրդավարության զարգացմանը, հանրապետությանն ու ԼՂՀ-ին սպառնացող մարտահրավերներին դիմակայելու նպատակով բոլոր քաղաքական ուժերին «ՀՀ նախագահի» շուրջ համախմբելու եւ միասնական գործելու հարցում` ասվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովականները Մուրադխանյանի այս հայտարարության մեջ «քաղաքական երանգ» հայտնաբերեցին` նկատելով, թե Հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է ու լիազորված չէ քաղաքական կուսակցությունների առաջարկությունները քննարկել: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ առաջարկը քննարկման կդրվի միայն այն դեպքում, եթե այն արվի ոչ թե կոնկրետ կուսակցության` ԱՄ-ի, այլ իր` Մուրադխանյանի կողմից:
Դե պատասխանեք, էլի~ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը` այս էլ երկրորդ նամակն է հղում ՀՀ ոստիկանապետին` պահանջելով Հանձնաժողովին տրամադրել մարտի 1-2-ին ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների, զենքերի, ֆիզիկական ուժի կիրառման վերաբերյալ զեկուցագրերի պատճենները: Նամակին պատասխանել է փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանը ու «պարզունակ» որակել հարցադրումն եւ տեղեկացրել, թե բոլոր այդ զեկուցագրերը առգրավվել է նախաքննական մարմնի կողմից: Մհերյանի որակումը` «պարզունակ», վիրավորել էր Նիկոյանին, ով երեկվա նիստին այսպես արձագանքեց. «Եթե պարոն Մհերյանն այս ոճով է պատասխանելու, ապա պիտի խնդրեմ ոստիկանապետին, որ մեր նամակներին այլեւս Մհերյանը չպատասխանի»: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |