|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կառավարությունը զգուշանո՞ւմ է նոր ցուցարարներից15:33 Yerevan | 11:33 GMT | Friday 21 November Չնայած բաց ու թափանցիկ աշխատելու` վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարություններին, պահանջներին, պնդումներին, երեկ կառավարության նիստից ստացված տեղեկատվության մեջ շատ ընդհանրական ասվում է. «Նիստում կառավարությունը բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչել Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ»: Հաղորդագրության մեջ մանրամասն բացատրվում է, որ «նշված տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահը ճանաչվել է այն հիմնավորմամբ, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին», որ այդ որոշման արդյունքում` Երեւանից կվերանա «կիսախարխուլ», «վթարային» բնակֆոնդը: Ամենակարեւոր տեղեկությունը, սակայն, բացակայում է: Կառավարությունը չի հրապարակել, թե կոնկրետ որ տարածքներն են օտարվելու «հանուն պետության գերակա շահի»: Թերեւս զգուշացել է, որ իրենց ու պետության «շահը» չհասկացողները այսօրվանից կարող են միանալ կառավարության շենքի առաջ բողոքողների բանակին, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել «պետության բացառիկ գերակա շահը»: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |