|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռազմական ինքնաթիռներ Ստեփանակերտի օդային տարածքո՞վ12:29 Yerevan | 8:29 GMT | Thursday 20 November Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում: Մոտ 10 րոպե տեւած դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Հայաստանյան եւ ադրբեջանական կողմերից դիտարկումը անցկացրել են երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականների մասնակցությամբ: Մինչդեռ երեկ PanARMENIAN.Net գործակալությանը Ստեփանակերտից հաղորդել են, որ քաղաքի վրայով երկու ռազմական ինքնաթիռներ են անցել, ինչը խուճապ է առաջացրել ժողովրդի մոտ. մարդիկ կարծել են, թե դրանք ադրբեջանական ինքնաթիռներ են: Սակայն ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության գծով ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը վստահեցրել է, որ Ստեփանակերտով ոչ մի ռազմական ինքնաթիռ չի անցել. «Դա բացահայտ սուտ է եւ ապատեղեկատվություն: Ոչ մի ինքնաթիռ, առավել եւս՝ ադրբեջանական, Ստեփանակերտի օդային տարածքով չի անցել», - ընդգծել է Հասրաթյանը: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |