|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քննարկելու բան` չիք12:17 Yerevan | 8:17 GMT | Thursday 20 November «Եթե մինչ օրս պաշտոնապես չեն հրապարակվել մադրիդյան սկզբունքները, ի՞նչ պետք է քննարկեն», - երեկ ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԺԿ գրասենյակում: Համաժողովրդական Շարժման առաջնորդի եւ ՀԺԿ-ականների հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի համար օրակարգային մի շարք խնդիրներ: Այս օրերին Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված ընթացող իրադարձությունները մտահոգիչ են եւ Ղարաբաղի հարցի լուծման` ներկայումս քննարկվող մոտեցումները-սկզբունքները բացասական հետեւանքներ կարող են ունենալ մեզ համար: Իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի կարող իր ազդեցությունը չթողնել Հայաստանի տնտեսության վրա: Ահա հարցեր, որոնք մտահոգում են կոնգրեսականներին եւ որոնք երեկ քննարկվել են Լեւոն Տեր-Պետրոսյան-ՀԺԿ-ականներ հանդիպման ընթացքում: Խոսվել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքների, երկրում արդարության վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի արդյունավետության մասին: Հայտնի է, որ իրեն երկրի նախագահ համարող Սերժիկ Սարգսյանը կուսակցություններին հրավիրել է Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլի քննարկման համար: Հանդիպումը նախատեսված է այսօր: Առաջին նախագահը երեկ ասել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի կանոնադրությամբ ամրագրված է, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները ազատ են եւ անկախ` իրենց գործողություններում, ու Ս.Սարգսյանի հրավերն ընդունել-չընդունելն էլ կուսակցությունների որոշելիքն է: Ըստ առաջին նախագահի` հանդիպման ընթացքում քննարկելու հարց չկա իրականում, քանի որ եթե հրապարակված չեն մադրիդյան սկզբունքները, որեւէ քննարկման մասին խոսք լինել չի կարող: Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանդիպումը անվանել է «խառնաժողով», որի հիմնական նպատակն է Արեւմուտքին ապացուցել, որ քաղաքական դաշտում լիակատար փոխըմբռնում կա: Երկրի հիմնադիր նախագահը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին արդեն ողջունել է «Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի ստեղծումը եւ նրանում ընդդիմության ներկայացուցիչների ներգրավվածությունը, իսկ այս հանդիպմամբ` Ս.Սարգսյանը «ԵԽԽՎ բանաձեւում խստությունները կանխելու նպատակ է հետապնդում»: «Մենք ամեն ինչ գիտակցում ենք, եւ վստահ եմ, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները շատ ճիշտ կգնահատեն իրավիճակը եւ որոշում կկայացնեն», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կ.Հ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |