|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ռուսնե՞րն են հայերին փոխարինելու ԼՂ-ում12:16 Yerevan | 8:16 GMT | Thursday 20 November Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ենթադրում է, որ այսօր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը տեղեկացնելու է նրանց, որ Ղարաբաղին հարող` առնվազն հինգ շրջաններից պետք է դուրս բերվեն հայկական ուժերը, «դրանց պետք է փոխարինեն ռուսական զորքերը, որոնք պետք է տեղակայվեն Ջեբրայիլում եւ այլն, եւ այլն»: Այլ մանրամասնություններ նա չցանկացավ հաղորդել: Սեֆիլյանը կողմ է, որ ընդդիմադիր ուժերը չհամաձայնեն ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը եւ չմասնակցեն նրա մոտ ղարաբաղյան հարցի շուրջ քննարկման: Սեֆիլյանը ենթադրում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զուսպ են եղել ասուլիսում, որովհետեւ Սերժ Սարգսյանը խնդրել է կարգավորման տարբերակի մասին «տխուր լուրը» հայտնելը թողնեն իրեն: Ինքն էլ ընտրել է, իհարկե, ոչ թե լայն հանրության, այլ մի խումբ կուսակցությունների առաջ հանդես գալու տարբերակը: Ծ.Ն. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |