|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն13:52 Yerevan | 9:52 GMT | Saturday 6 SeptemberԵրեկ գիշերը փորձ է արվել հրկիզել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը: Չարագործը, ջարդելով պատուհանը, բենզինով լի այրվող շիշ է նետել ներս: Բարեբախտաբար մեծ հրդեհ չի առաջացել: Անգամ թաղապետական ընտրություններում իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում զսպել իրեն հատուկ ստոր բնազդները: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ահաբեկչական այս գործողությունը, որը հերթական անգամ ցուցադրում է վարչախմբի ցինիզմն ու երեսպաշտությունը: Ընտրության նախօրյակին կատարված փոքրոգի այս արարքը ոչ մի կերպ չի կարող ազդել Մանուել Գասպարյանի ու նրա նախընտրական թիմի տրամադրության, առավել եւս` ընտրողների դիրքորոշման վրա: ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ 05.09.2008 Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |