|
“Zhamanak” Armenian-American Political Daily
…ֆուտբոլ ա, էլի…13:52 Yerevan | 9:52 GMT | Saturday 6 SeptemberԵրեկ «Տեսակետ» ակումբում հյուրընկալված դուդուկահար Ջիվան Գասպարյանը` հարցին, թե մասնակցելո՞ւ է այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենալիք ֆուտբոլային խաղին, պատասխանեց. «Երեւի կգնամ, հրավիրված եմ: Սա, ըստ երեւույթին, մի առիթ է, որ երկրի պրեզիդենտներն իրար հետ համերաշխ հարցեր լուծեն, թե չէ սա ֆուտբոլի ինչ-որ...ֆուտբոլ ա, էլի...Ես ոչ թե արհամարհում եմ, ճիշտ հասկացեք ինձ, այլ կառավարական միջոցառումների մեջ ֆուտբոլն էդքան մեծ դեր չի խաղում, դա պատճառ ա, որ հանդիպեն իրար եւ զրույց անեն երկրի խաղաղության մասին: Ես էդպես եմ ենթադրում: ...Պատերազմով ի~նչ կլինի, տեղից էլ մեր երկրի ժողովրդի կեսը ղարաբաղյան պատերազմից զոհվեց, կեսը երկրից հեռացավ, մի փոքր ժողովուրդ ենք մնացել, հիմա պատերազմի կո՞չ անենք, չեմ կարծում, որ դա ճիշտ կլինի: Կարծում եմ, որ պետք է խաղաղության ճանապարհները բացվեն, մենք փոքր երկիր ենք եւ ապրում ենք մի այնպիսի տուպիկում, որ ուրիշ ելք չունենք, ճանապարհ չունենք: Վրացիները... տեսեք, թե ի՞նչ է կատարվում: Քանի որ մեր երկրի վիճակն այդքան լարված եւ սուր ա, ոչ միայն մեր երկրի... Ես 9 ամիս է Երեւանում չեմ եւ ոչ մի բանից տեղյակ չեմ` ի՞նչ են անում, ի՞նչ են ասում, բայց իմ ենթադրությունն ու կարծիքն այն է, որ խաղաղությունն ամենակարեւորն է»: Չենք կարծում, իհարկե, որ դաշնակցությունը կխորհի Ջիվան Գասպարյանի վերոնշյալ կարծիք- ենթադրության շուրջ, քարը փեշից կթափի ու Թուրքիայի նախագահին պլակատներով դիմավորելու փոխարեն մի քանի աղավնի կթռցնի: Բայց դե... Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |