“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ես ձերբակալված եմ իմ քաղաքական հայացքների համար»

13:52 Yerevan | 9:52 GMT | Saturday 6 September

Ս.Սիրունյանի հայտարարությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց քաղբանտարկյալ, ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանի նախնական կալանքի ժամկետը: «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սիրունյանը հրաժարվել է մասնակցել նիստին: Մինչ դատավոր Արշակ Պետրոսյանը կհրապարակեր որոշումը` Սիրունյանի դատապաշտպան Վարդուհի Էլբակյանն ընթերցել է Սիրունյանի հայտարարությունը. «Հրաժարվում եմ մասնակցել դատարանում տեղի ունենալիք իմ խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու հերթական միջնորդության քննարկմանը: Ես հայտարարում եմ, որ այսօր դատական բոլոր ատյաններն անկախ չեն եւ ղեկավարվում են ընդհանուր մեկ կենտրոնից: Դատական բոլոր նիստերը վարող դատավորների համակարգիչներում ստանդարտ ձեւակերպումներով պահվում են մեղադրող կողմի բոլոր միջնորդությունները բավարարող վերջնական որոշումները: Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում եմ, որ լինելով ՀՀՇ շարքային անդամ` ես ձերբակալված եմ իմ քաղաքական հայացքների համար եւ զրկված եմ ազատությունից, իմ ընտանիքից, իմ ընկերներից զուտ մեկ բանի համար` որ ես եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.