“Zhamanak” Armenian-American Political Daily

Բացարձակ «չհիմնավորված վճիռ»

13:51 Yerevan | 9:51 GMT | Saturday 6 September

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը երեկ 1.5 տարվա ազատազրկման դատապարտեց ԱԺ պատգամավոր, ներկայումս անազատության մեջ գտնվող Մյասնիկ Մալխասյանի կնոջ ազգական Արման Շահինյանին` քրօր-ի 316 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ գործով տուժող ոստիկան չկար, իսկ վկան՝ զինվորական ծառայության մեջ գտնվող ապարանցի Կարեն Հայրապետյանը, դատարանում ցուցմունք էր տվել, որ ընդհանրապես չէր ճանաչում Արման Շահինյանին, ուղղակի բանակ գնալուց առաջ հավաքակայանում իրեն որոշակի թղթեր են տվել ստորագրելու՝ ասելով` ստորագրի եւ գնա ծառայության: Այդ թղթերի մեջ գրված է եղել, որ նա Արման Շահինյանին տեսել է Ազատության հրապարակում՝ ոստիկանին հարվածելիս: Ի դեպ` դատավոր Ռուբեն Ափինյանը երեկ միջնորդություն է ներկայացրել «սուտ ցուցմունքի» համար վկային քրեական պատասխանատվության ենթարկելու համար` ինչն ակնհայտ ճնշում է վկա զինծառայողի վրա:

«Բացարձակ իրավական հիմնավորում չունի, եթե իրավական հիմքերով առաջնորդվեր, բացարձակ արդարացման դատավճիռ պետք է կայացվեր, որովհետեւ չկար այն իշխանության ներկայացուցիչը, որին նա դիմադրել էր: Հանցակազմի 4 տարրերի բացակայության պայմաններում մարդու նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել, սա իրավաբանության ամոթն է, որ կիրառվում է», - դատավճիռը լսելուց հետո հայտարարել է Արման Շահինյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Պաշտպանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.