|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Գյուլը կայցելի՞ Ցեղասպանության հուշահամալիր13:32 Yerevan | 9:32 GMT | Saturday 6 SeptemberԱնդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` այսօր Հայաստան կատարելիք այցին` Turkish Daily News-ի տեսաբան Չենգիզ Ջանդարը Թուրքիայի նախագահի այդ որոշումը գնահատել է որպես «մեծ քայլ դեպի ապագա»: Տեսաբանը գրում է նաեւ. «Ես չեմ կարծում, որ Գյուլը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, բայց եթե նա դա անի, ապա պատմության դռները կարող են ավելի լայն բացվել, եւ եթե դա տեղի ունենա, այն պրոգրեսիվ քայլ կլինի: Այն չէր նշանակի ցեղասպանության ճանաչում, այլ որ Գյուլը գիտի մեր ընդհանուր պատմության դժբախտ հիշատակի մասին եւ որպես Թուրքիայի նախագահ հարգում է այդ հիշատակը»: Ա.Գյուլի` Հայաստան կատարելիք այցի հետ կապված մեծ հույսեր է կապում նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net գործակալությունը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին եւ Սենատի անդամներին հղած նամակում նշել է այն քայլերը, որոնք Գյուլը, հարկավ, պետք է ձեռնարկի հայաստանյան իր այցի ժամանակ: Այդ քայլերից մեկն էլ Հայոց ցեղասպանության հուշահամալիր նրա այցելությունն է, ավանդույթ, որը հարգում են Հայաստան եկող արտասահմանցի հյուրերը: Ա.Գյուլը, ըստ նախատեսվածի, Երեւան կժամանի ֆուտբոլային խաղից երկու ժամ առաջ: Խաղից առաջ մեկ ժամ տեւողությամբ զրույց կկայանա նրա եւ Ս.Սարգսյանի միջեւ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտությանն ու «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնությանն առնչվող հարցեր: Գյուլի հայաստանյան այցը, սակայն, չի նախատեսում այցելություն Հայոց ցեղասպանության հուշարձան: Խաղից անմիջապես հետո թուրքական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |