“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատավճիռն` այսօր

12:47 Yerevan | 8:47 GMT | Thursday 28 August

Քրեական դատարանում այսօր կհրապարակվի նախկին ոստիկան, Տեր-Պետրոսյանի կողմնակից Քրիստափոր Էլազյանի գործով վճիռը: Երեկվա նիստում մեղադրող Կորյուն Փիլոյանը 5 տարվա ազատազրկում է պահանջել Էլազյանի համար: «Տարեք, միանգամից գնդակահարեք», - դատախազի պահանջից վրդովված բացականչել է Էլազյանի հայրը: Կորյուն Փիլոյանն էլ հակադարձել է, թե` էդ էլ հաջորդ անգամ: Հիշեցնենք, որ Քրիստափոր Էլազյանը հայտարարություն է արել, ըստ որի, իրեն ծեծի է ենթարկել նաեւ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:

Պաշտպանական կողմը միջնորդել է վերսկսել դատաքննությունը եւ գործում առկա տեսանյութը ուղարկել փորձաքննության, ճշտելու` տեսաերիզում Էլազյա՞նն է, թե՞ ոչ, քանի որ մեղադրողը կասկած է հայտնել, որ տեսաերիզում պատկերվածը Էլազյանն է: Խոսքը ՎիվաՍելի վարչական շենքի ներսում կատարված տեսագրությունների մասին է, որոնցով հիմնավորվում է, որ Էլազյանը ոստիկանի ծեծին չի մասնակցել, ավելին` եղել է տուժող ոստիկանին օգնություն ցույց տվողների շարքում:

Դատավոր Կարինե Ղազարյանը չի անդրադարձել միջնորդությանը: Քրիստափոր Էլազյանը երեկ հայտարարել է, որ ինքը կոնկրետ փաստեր է ներկայացրել իր անմեղության վերաբերյալ, որոնք հիմնավորվում են օբյեկտիվ ապացույցներով, իսկ մեղադրող կողմի ներկայացրած վկաները դատարանում եկել եւ կմկմացել են, որեւէ կոնկրետ բան չեն կարողացել ասել, ավելին` նրանց ասածները հակասել են տեսաժապավենում եղած կադրերին:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.