“Zhamanak” Armenian-American Political Daily

Տեր-Պետրոսյան-Պյուչ հանդիպում

10:25 Yerevan | 6:25 GMT | Thursday 24 July

Հուլիսի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչին: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական Շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը եւ Ավետիս Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ ԵԽԽՎ 1620 բանաձեւի կատարման ընթացքի հետ կապված հարցեր: ՀՀ առաջին նախագահը պարոն Պյուչի ուշադրությունն է հրավիրել Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ուղարկած շրջաբերականի վրա` այն համարելով Համաժողովրդական Շարժման ակտիվիստների նկատմամբ համատարած հետապնդումներ նախաձեռնելու վառ ապացույց: Զուգահեռաբար քննարկվել են քաղբանտարկյալների, խոսքի եւ հավաքների ազատությանն առնչվող հարցեր:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.