|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քաղաքական հալածանքի դրսեւորում10:24 Yerevan | 6:24 GMT | Thursday 24 July Չնայած բազում իրավապաշտպան եւ միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ էլ ոտնահարեցին «Ժամանակ Երեւան» եւ «Ժամանակ Լոս Անջելես» թերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը: Նրան անազատության մեջ պահելու որոշումը միմիայն քաղաքական է, որովհետեւ իրավական հարթությունում նրա դիմումը չբավարարելու որեւէ հիմնավորում գոյություն չունի: Այս քայլով ՀՀ իշխանությունները մեկ անգամ եւս աշխարհին եւ մեր հասարակությանը ապացուցեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու մասին իրենց բոլոր խոստումները դատարկ խոսքեր են: Նրանք հույս ունեն, որ սպանությունների, խոշտանգումների, քաղաքական հակառակորդներին բանտերը նետելու միջոցով կարող են ահաբեկել մեր քաղաքացիներին եւ լռեցնել բողոքի նրանց ձայնը: «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» դատապարտում է իշխանությունների կողմից Ա.Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից զրկելու փաստը եւ այն գնահատում որպես քաղաքական հալածանք ՀՀ քաղաքացու եւ ազատամիտ լրագրողի նկատմամբ: ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |