|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արարատ Զուրաբյանին կհսկեն նաեւ հիվանդանոցում10:22 Yerevan | 6:22 GMT | Thursday 24 July Քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության նախագահ Արարարտ Զուրաբյանը հուլիսի սկզբներից բողոքել է սրտի շրջանում սեղմող ցավերից, գլխացավից եւ արյան ճնշման տատանումներից: Նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով երեկ Զուրաբյանին է այցելել պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Համապատասխան բուժզննման արդյունքում ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա, հիպերտոնիա, եւ փաստվել, որ նա կարիք ունի ստացիոնար հետազոտության: Երեկ Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նա, այնուամենայնիվ, գտնվելու է իրավապահների հսկողության տակ: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |