“Zhamanak” Armenian-American Political Daily

«Հաագան» խափանելու փորձեր

10:20 Yerevan | 6:20 GMT | Thursday 24 July

Երեկ Արտաշատում տեղի ոստիկանությունը Համաժողովրդական Շարժման երկու համակիրների է բերման ենթարկել: Բեսպրեդելի ոգով: Առանց ծանուցագրի: Նկարիչ Հովհաննես Աղաբաբյանին` իր արվեստանոցից, իսկ Վիկտոր Գասպարյանին` հենց փողոցից: Անպատժելիությունից հաբրգած ոստիկանները ձերբակալվածներին պահել են մի քանի ժամ, բացատրություն վերցրել եւ ազատ արձակել: Տղաների բացատրության մեջ գրված է, որ, այո, իրենք թռուցիկ էին բաժանում ու Ռ.Ք.-ին Հաագայի դատարանին հանձնելու համար ստորագրահավաք էին անում: Դա իրենց սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքն է: Ինքնակոչը չի ասե՞լ, որ. «Մենք չունենք գրեթե ոչինչ, բացի մարդուց»: Այսինքն` մարդը, քաղաքացին ամենամեծ հարստությունն է մեր երկրի համար: Թե՞ խոսքն ու գործը իրար չեն համապատասխանում:

Կ.Հ.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.