|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բաստիլի գրավմանը մնացել է 10 օր10:35 Yerevan | 6:35 GMT | Friday 4 July Ինչպես հայտնի է` ընդդիմությունը ժամանակ առաջ հանդես էր եկել իշխանություններին ուղղված առաջարկով` մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Եթե այդ առաջարկը բավարարվեր` ընդդիմությունը խոստանում էր երկխոսություն սկսել իշխանությունների հետ: Փաստ է, որ առաջարկը չընդունվեց` քաղբանտարկյալներն առ այսօր անազատության մեջ են: Երեկ Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին հարցրինք. «Գուցե իշխանություններին հերթական շա՞նսը տաք եւ որպես նոր ժամկետ սահմանեք, ասենք, հուլիսի 14-ը` Բաստիլի գրավման օրը»: Ի պատասխան` Զուրաբյանը նկատեց. «Ի՞նչ է, դուք ակնարկում եք, որ այդ օ՞րն էլ հանրահավաք անցկացնենք ու գրավենք Բաստիլը»: «Քավ լիցի, եթե Հայաստանում երկրորդ Բաստիլ կգտնեք` գրավեք», - հակադարձեցինք մենք: «Դուք արդեն մեզ հրահրում եք սադրանքի, ապօրինի գործողությունների», - կատակեց Զուրաբյանը` խոստանալով առաջարկը քննարկել Համաժողովրդական Շարժման առաջիկա նիստում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |