|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ուչաստկովիի ու գաիշնիկի մակարդակի գործ10:25 Yerevan | 6:25 GMT | Friday 4 July«14SO265», «286SO64», «638LL64», «297LL64», «436LL64»: Սրանք այն ավտոմեքենաների պետհամարանիշներն են, որոնցով նախօրեին Հյուսիսային պողոտա էին «ժամանել» այն մի խումբ սափրագլուխներն ու հարձակվել պողոտայում զբոսնող քաղաքացիների վրա: «Ես չգիտեմ` Քոչարյան Ռոբերտը սա կանվանե՞ր «ուչաստկովիի» գործ, թե՞ չէ, բայց եթե ոստիկանությունը ունենար դրա համար անհրաժեշտ կամք, այս գործը շատ հեշտ կբացահայտվեր, բոլոր մեղավորները շատ հեշտ կձերբակալվեին եւ կպատժվեին», - ոստիկաններին ահա այսպիսի թանկարժեք ինֆորմացիա հաղորդեց Համաժողովրդական Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը` երեկ տեղի ունեցած ասուլիսում: Վերջինս հավաստիացրեց, որ Կենտրոնի ոստիկանությանն են հանձնվել բազմաթիվ տեսագրություններ` միջադեպի հետ կապված եւ կատարվածի կապացությամբ գրավոր բողոք է ներկայացվել: Ըստ Զուրաբյանի` տեղի ունեցածը բացահայտելու համար որեւէ դժվարություն չկա. «Եվ ուրեմն. ոստիկանությունը կամ արագորեն բացահայտում է այս գործը կամ` եթե ոչ, ապա սրանով ընդունում է, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, ուստի միայն այդ պատճառով մնալու է անպատիժ: Ամեն դեպքում կատարված այդ ստոր արարքը ցույց է տալիս երկու բան. առաջինը` որ չկա մի ստորություն, որին այս ռեժիմն ընդունակ չէ, եւ երկրորդը` որ իշխանությունների նյարդերն իսկապես տեղի են տալիս: Սա նշանակում է, որ մեր վերցրած գիծը` օրինական պայքար տանելու ուղղությամբ բերում է իր պտուղները, եւ իշխանությունները հայտնվել են բավական ծանր հոգեբանական վիճակում»: Նշենք, որ ըստ տեղեկությունների, բռնարարքների հեղինակները Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) եւ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի, ավելի ճիշտ` Բոշի մայլի Մհերի) «տղերքն» են եղել, ովքեր իրենց սեւ գործն արել են Հյուսիսային պողոտայում ներկա ոստիկանների աչքի առաջ: Ամենացավալին, ըստ Զուրաբյանի, այն է, որ «ոչ մի քննիչ կամ հետաքննիչ չեկավ դեպքի վայր` կատարվածի ամբողջական պատկերը թարմ հետքերով վերականգնելու համար... Ես վստահ եմ, որ ոստիկանությունն այս գործը չի բացահայտի», - եզրակացրեց Զուրաբյանը: Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ ըստ Կենտրոնի ոստիկանությունից ստացած տեղեկանքի` «փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում եւ հետաքննությունն ընթացքի մեջ է, քրեական գործ առայժմ չի հարուցվել: Հետաքննության ավարտից հետո ոստիկանությունը կտեղեկացնի գործի ընթացքի մասին»: Ընդամենը, այն դեպքում, երբ ոստիկանությունն իր ձեռքի տակ ունի այն ավտոմեքենաների պետհամարանիշները, որոնցով եկել են բռնարարքի հեղինակները: Իսկ վերջիններիս ինքնությունը պարզելու համար «փառապանծ» ոստիկանությունից առավելագույնը մեկ ժամ կպահանջվեր: Ժամանակ անց ոստիկանությունը հավանաբար կտեղեկացնի, որ Հյուսիսային պողոտայում ոչ մի ծեծ ու բռնություն էլ չի եղել, դեպքին ականատես մոտ 300 վկաները «հոգեխանգարմունքի» հերթական «նոպայի» մեջ են եղել, իսկ բռնարարքի հեղինակ «սափրագլուխները» «Կարմի խաչի» ներկայացուցիչներ են եղել, ովքեր ընդամնեը եկել էին բժշկական օգնություն ցուցաբերելու «քաղաքական զբոսանքի» մասնակիցներին: Դե իսկ ոստիկանության արխիվն էլ կհարստանա հերթական «ծածկադմփոցով»: Հ.Մ. Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |