“Zhamanak” Armenian-American Political Daily

Խելքներդ գլուխներդ հավաքեք

13:07 Yerevan | 9:07 GMT | Thursday 3 July

Կոչ անելով հասարակությանը` հուլիսի 4-ին ակտիվորեն մասնակցել Համաժողովրդական Շարժման հանրահավաքին, երեկ «Հայացք» ակումբում Դավիթ Շահնազարյանը ընդգծեց, որ համաձայն ՀՀ գործող օրենսդրության` հանրահավաքը իրազեկված է, իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ոստիկանությունը, այնուամենայնիվ, արգելի այս անգամ հանրահավաք անցկացնել, Դ.Շահնազարյանը պատասխանեց. «Զգուշացնում եմ իշխանություններին, որ հարգեն օրենքը: Նախօրեին ականատես եղա Արման Բաբաջանյանի պաշտպանության երթին, ոստիկանության բացահայտ անօրինական գործողություններին: Ոստիկանապետի ուշադրությունն եմ հրավիրում եւ զգուշացնում եմ` թող զերծ մնա իր ենթականերին անօրինական գործողություններ անելու հրահանգներ տալուց: Ոստիկանության ջանքերով փոքր երթը վերածվեց մոտ 800-1000 հոգանոց լավ երթի, նրանց գործողությունների արդյունքն էր դա: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հուլիսի 4-ի մեր հանրահավաքը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը, եւ եթե ոստիկանները փորձեն անօրինական գործողություններ անել` ամբողջ պատասխանատվությունը կընկնի անձամբ Սերժ Սարգսյանի վրա: Չեմ կարծում, որ նրանք նման քայլերի գնան: Թող խելքները գլուխները հավաքեն»:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.