“Zhamanak” Armenian-American Political Daily

Քըրքորյանը Ֆորդի ընտանիքի դեմ

14:51 Yerevan | 10:51 GMT | Tuesday 10 June

Հայտնի Քըրք Քըրքորյանը երկուշաբթի ավարտել է «Ford Motor» ընկերության լրացուցիչ փաթեթի բաժնետոմսերի ձեռքբերումը: Նրա «Tracinda» ընկերությունը կունենա «Ford» ընկերության 5, 5% բաժնեթղթերը, ինչը հնարավորություն կտա ճնշում գործադրել Ֆորդի ընտանիքի վրա: Ֆորդի ընտանիքին է պատկանում հսկիչ` 40 տոկոս բաժնետոմսերի ընդամենը 3 տոկոսը: Քըրքորյանը կարող է պահանջել գծակարգի փոփոխություններ, եթե նրան շահավետ չլինեն «Ford» ընկերության բարեփոխումները, որոնք անցկացվում են ընկերության գլխավոր տնօրեն Ալանա Մալալիի ղեկավարությամբ: Բարեփոխումների ընթացքում «Ford»-ը ազատել է 40 հազար աշխատակիցների եւ ձերբազատվել է այնպիսի վնասաբեր ապրանքանիշերից, ինչպիսիք են «Land Rover»-ը եւ «Jaguar»-ը: Վերջերս Մալալին հաստատել է, որ բարեփոխումների նպատակը հաջորդ տարի շահութաբերության հասնելն է: Հնարավոր է` «Ford»-ը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, որի պոտենցիալ աղբյուր կարող է լինել Քըրքորյանը: Այդ դեպքում` ընկերությունը կարող է նրա պայմանները կատարել` նվազեցնել «Ֆորդ» ընտանիքի հսկողության տակ գտնվող ձայների թիվը, ինչպես նաեւ կրճատել «Mercury» ապրանքանիշի արտադրությունը, ինչի դեմ հանդես է գալիս Ֆորդի ընտանիքը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.