|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն12:24 Yerevan | 8:24 GMT | Tuesday 20 May Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հաջորդած ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունները ամբողջ հայ ժողովրդին ոտքի հանեցին: ՀՀ ազատ քաղաքացիների բողոքի երթերն ու հավաքները շարունակվում են մինչ օրս: Մարդիկ չեն հաշտվում բռնապետության իրողության հետ, պայքարում են իրենց ազատ խոսքի, ազատ ընտրության իրավունքների համար: Այսօր ՀՀ-ում կա 100-ից ավելի քաղբանտարկյալ, որը անհամատեղելի է ժողովրդավարություն հասկացության հետ: Սասուն Միքայելյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, մեր բոլոր ողջերն ու զոհվածները պայքարել են հանուն անկախ Հայաստանի եւ Արցախի: Այսօր պայքարը շարունակվում է այլ հարթությունում, սակայն նույն նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Գործող ռեժիմի վարած քաղաքականության պատճառով, թող անհամեստ չհնչի, իմ անունն էլ հայտնի դարձավ շատերին: Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ հայեր են դիմում ինձ՝ քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու պատրաստակամությամբ: Այդ է պատճառը, որ ստիպված էի բացել հաշվեհամար, որպեսզի քաղբանտարկյալների վիճակով մտահոգ հայերի համար հեշտ լինի կատարել իրենց նվիրատվությունները: Շաբաթը մեկ անգամ հաշվետվության կարգով «Ժամանակ Երեւան» թերթում կտպագրվեն բոլոր նվիրատուների անուններն ու նվիրաբերած գումարի չափը: Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, 247 640 037 245 0010 հաշվեհամարին: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |