|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեղավոր ճանաչեց11:23 Yerevan | 7:23 GMT | Saturday 17 May Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ երեկ մեղավոր ճանաչեց ազատամարտիկ, Կոտայքի մարզի Մեղրածոր գյուղի նախկին գյուղապետ Յաշա Մելքոնյանին` քրօրի 316 հոդվածի 1-ին մասով` ոստիկանին հարվածելու համար: Դատարանը որոշեց պատիժը կիրառել պայմանական` նշանակելով երկու տարի փորձաշրջան: Սա, իհարկե, այն պայմանով, որ ազատամարտիկն ընդունեց մեղքը` մարտի 1-ին իբր հարվածել է ոստիկանի դեմքին: Դատախազը խոստովանեց, որ ավելի խիստ եզրափակիչ ճառ էր պատրաստել, բայց քանի որ ամբաստանյալն ընդունում է «հանրային վտանգավորության աստիճան ունեցող» մեղքը, միջնորդեց պայմանական պատիժ կիրառել: Ապտակ ստացած վկա ոստիկանը նույնպես միջնորդեց պայմանական կիրառել պատիժը: «Փաստորեն հայրական ապտակ է եղել», - եզրակացրեց ներկա լրագրողներից մեկը: «Ամենավատը, որ նվաստացնում են ազատամարտիկին` պահելով բերդում ու ստիպելով ընդունել ինչ-ինչ հանցանքներ, որ մեղադրական վճիռները ձեռքներին հետո թափահարեն ու ասեն, թե տեսեք, կան մեղավորներ», - նկատեց դատական նիստի մեկ այլ մասնակից: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |