|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հիմի էլ որոշել են համ էլ թերթ տպել...11:45 Yerevan | 7:45 GMT | Friday 16 May Եղանակը տաքացավ, բայց մեկ է` վանատուրցու համար նշանակություն չունի` արեւ է, թե` անձրեւ: Ազատության հրապարակը միշտ էլ լիքն է: Ոստիկան էլ կարծես չկա: Սովորեցին: Ուրեմն` ուրիշ բան պիտի մտածել: «Վերջը մենք էլ ենք թերթ տպելու: Համա թե մարզպետը, ոստիկանապետերը, քաղաքապետը, վարչախմբի մյուս ստրուկները կվատանան` ընդդիմադիր թերթ Վանատուրում: Փա~հ: », - խոսում, «կայֆ էին բռնում» վանատուրցիները: Սա այլեւս մի ժողովուրդ է, որը ոչ միայն հարգանք չի տածում ներկայիս իշխանության նկատմամբ, այլեւ հաճույքով բարձրաձայնում է այդ մասին: Անեկդոտներ են պատմում, տարբեր հումորներ անում այդ իշխանիկների` թե աշխատանքային, թե անձնական կյանքից ու կչկչում: Հո չեն ծիծաղում: Լավ, իսկ եթե լու՞րջ. «Սա եւ լուրջ է, եւ` կատակ: Էս անեկդոտները հո օդից չե՞ն: Իրենց կյանքն է, որի մեջ աղբն ավելի շատ է, քան` մաքուրը, անբարոյականն ավելի շատ է, քան` բարոյականը, չարն ավելի շատ է, քան` բարին: Սա նաեւ ցավ է, որ մի կարգին, խելքը գլխին իշխանավոր չկա: Հերիք չի` վատն են ժողովրդի նկատմամբ, իրար նկատմամբ էլ մի բան չեն: Իրար հոշոտում են: Սրանց վերջն իրար ուտելն է: Ասում են` Քոչարյանը Սերժից է վախենում, Սերժը` Քոչարյանից: Ժողովրդի գլխին սարքեցին, հիմա իրար գլխի են սարքելու: Պատմության մեջ քիչ չեն նման դեպքերը», - ասում էին վանատուրցիները: Իսկ էլ ի՞նչ լուրեր են պտտվում Վանատուրում. «Ինչի՞, չեք լսե՞լ, որ Սերժը Քոչարյանին ասել է` գործիդ գնա, հիմի էլ ես եմ նախագահը: Քոչարյանն էլ, թե` խելքի արի, երկուսս էլ մի նավի մեջ ենք. իրար հետ ենք սուզվելու»: Այսինքն` մոտավորապես այսպես. «Ձուկը ձկանն ասում է` մի քիչ դենը պառկի: Մյուսը թէ` վու՞րդի պառկեմ, հեր օրհնած, չիս տեսնու՞մ, երկուսս էլ մէ թավի մեջ ինք տապակվում»: Կարինե Հարությունյան Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |