“Zhamanak” Armenian-American Political Daily

Միեւնույն է` ազդեցությունը դրական է

11:42 Yerevan | 7:42 GMT | Friday 16 May

Քաղաքացիական շարժման մասնակիցների զանգվածային մարտիմեկյան ձերբակալությունները, անշուշտ, բացասաբար ազդեցին Համաժողովրդական Շարժման բնականոն զարգացման վրա, սակայն քաղաքական հայացքների համար ձերբակալվածների ներկայությունը կալանավայրերում զգալիորեն բարելավել է կալանավայրերի բարոյահոգեբանական մթնոլորտն ու, անգամ, պայմանները: Դա առավել նկատելի է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ուր պահվում է մոտ 1000 հոգի: Ըստ մեր աղբյուրների` կալանավորներն ու դատապարտյալները սկսել են արդեն ադմինիստրացիային դիմումներ ներկայացնել ամենատարբեր ոլորտների իրենց օրինական իրավունքների իրացման պահանջով, ինչը սովորաբար պարսավելի է համարվել «գողական բերդի» համբավ ունեցող «Նուբարաշենում»:

Դարձյալ մեր տեղեկություններով` արդեն սկսվել է կալանավորների օրական մեկժամյա «շրջագայության» ծրագիրը, որը արդեն վաղուց մոռացության էր մատնված եւ դեպքից դեպք կայացող զբոսանքը համարվում էր մեծ ճոխություն կալանավորների համար: Զգալիորեն բարելավվել է նաեւ բանտի աշխատակիցների վերաբերմունքը կալանավորների նկատմամբ, այնինչ 1-2 ամիս առաջ քաղբանտարկյալների օրինական պահանջը` կալանավորի նկատմամբ վարվեցողության նվազագույն նորմերի մասին, հեգնանքի էր արժանանում:

Լուրեր կան, որ բարելավվելու են կենցաղային այլ պայմաններ եւս: Մասնավորապես արագ տեմպերով իրականացվում են կալանավայրի բաղնիքների վերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին շատ վաղուց:

Այնպես որ, Համաժողովրդական Շարժման ձերբակալված առաջամարտիկների ներկայությունը շարունակում է գործել իր ազդեցությունը, թերեւս առայժմ` «Նուբարաշենում»: Բայց կարեւորն այն է, որ` դրական:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.