“Zhamanak” Armenian-American Political Daily

Բոլորին, բոլորին, բոլորին

12:23 Yerevan | 8:23 GMT | Thursday 15 May

Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման եւ Լոռվա բնաշխարհի պահպանության:

Ամեն հինգշաբթի, ժամը 11-ին ՀՀ կառավարության առջեւ կկայանա Թեղուտի անտառների պահպանության եւ ուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է`

վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները եւ դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից,

կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչեւ կայուն զարգացման եւ ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

Այսօր` մայիսի 15-ին, մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:

Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Լռությունը համաձայնություն է:

Թեղուտի պաշտպանության խումբ

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.