|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պայմանական12:21 Yerevan | 8:21 GMT | Thursday 15 May Համաժողովրդական Շարժմանը միացած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ հետապնդումների շրջանակում փետրվարի 24-ին Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Էկոնոմինկասացիա»-ի աշխատակիցներ Մարատ Բաղդասարյանն ու Արսեն Ասատրյանը: Նրանց մեքենաների մեջ ոստիկաններն իբր ինքնաձիգի փամփուշտներ էին հայտնաբերել` 23 փամփուշտ Մարատ Բաղդասարյանի եւ 5 փամփուշտ` Արսեն Ասատրյանի մեքենաների մեջ: Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, երեկ Մարատ Բաղդասարյանին եւ Արսեն Ասատրյանին մեղավոր ճանաչեց քրօրի 235 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց համապատասխանաբար 1, 5 եւ 1 տարի պայմանական ազատազրկման: Նշենք, որ երկու մեղադրյալներն էլ 2 ամիս նախնական կալանքի տակ են եղել եւ օրեր առաջ ստորագրությամբ ազատ էին արձակվել: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |