|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համաժողովրդական Շարժման Թեժ Գիծ13:13 Yerevan | 9:13 GMT | Wednesday 14 May Իշխանությունը բռնազավթած վարչախումբը շարունակում է իրականացնել ահաբեկումներ, անօրինականություններ ու բռնարարքներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ. նրանց ապօրինի տանում են ոստիկանության բաժանմունքներ, ազատում են աշխատանքից, զրկում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, կատարում են ապօրինի խուզարկություններ: Իրավապահ մարմինների միջոցով իրականացվող ապօրինություններն ապացուցում են, որ վարչախումբը ոչ միայն չի պատրաստվում կատարել ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները, այլ անում է ամեն ինչ` պատասխանատվությունից խուսափելու եւ հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելու համար: Համաժողովրդական Շարժումը կոչ է անում այն ՀՀ քաղաքացիներին, որոնց նկատմամբ քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման պատճառով կատարվել են ապօրինի գործողություններ` դիմել «Արմատ» կենտրոն` իրենց շահերի եւ իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով: Հասցեն` ք.Երեւան, Բուզանդի 26, հեռ. 54.05.11 Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |