|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեզ հետեւում են13:10 Yerevan | 9:10 GMT | Wednesday 14 May Մարտի 1-ի գործերով դատական նիստերին հետեւում են ԵԱՀԿ ներկայացուցիչները, որոնք արձանագրում են դատական նիստի ողջ ընթացքը: Օրերս Փարիզի փաստաբանների պալատի լիազորմամբ Երեւանում էին ֆրանսահայ փաստաբաններ, որոնք եւս հետեւում էին Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող մարտի 1-ի գործով դատավարությանը: «Դեռ դժվար է վերջնական կարծիք ասել, բայց այսօր արդեն զգում ենք, որ բավականին ուժեղ ճնշումներ են գործադրվում: Այնպիսի տպավորություն է, որ կան դատաիրավական որոշ կանոններ, որ չեն հարգվել: Մենք կկարողանանք ավելի մանրամասն եւ կոնկրետ պատասխան տալ, երբ մանրամասներին ավելի կծանոթանանք», - ասաց Փարիզի հայ փաստաբանների միության վարչության խորհրդի անդամ Ժերար Չոլակյանը: Ըստ նրա` հավանական է, իրենք կրկին վերադառնան Հայաստան մարտի 1-ի դատավարություններին մասնակցելու համար: Մինչեւ մայիսի վերջ փաստաբանները հանդես են գալու համապատասխան զեկույցով: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |