“Zhamanak” Armenian-American Political Daily

Հերթական շարքային «Բրուտոս»-ը

13:09 Yerevan | 9:09 GMT | Wednesday 14 May

Նախօրեին «Հայելի» ակումբում «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանի հետ բանավեճի ընթացքում «Եվրապոլիս» հաղորդման հեղինակ եւ «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը հայտարարել էր. «Իմ կարծիքով` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»: Ընդունելով հանդերձ Արթուր Սահակյանի, մեր գործընկերոջ կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը` այնուամենայնիվ նրա այդ կարծիքի հետ համաձայնել չենք կարող: Եթե ոչ քաղբանտարկյալ, ապա ինչպիսի՞ բանտարկյալ է, ասենք, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ում մամուլի խոսնակն էր նույն Արթուր Սահակյանը 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Կարապետյանը ՀՀ նախագահի թեկնածու էր: Հավանաբար իշխանական լրատվամիջոցներում աշխատելու ընթացքում Արթուր Սահակյանը (վերջինս երկար տարիներ աշխատել է նաեւ «Իրավունք» թերթում, եղել է ՍԻՄ կուսակցության անդամ) լավագույնս յուրացրել է կարմիրը կանաչ տեսնելու ու պատկերելու «հայլուրական» գաղափարախոսությունը:

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.