|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քոչարյանը բարոյականության ու հայելու հետ խնդիրներ ունի13:06 Yerevan | 9:06 GMT | Wednesday 14 May Թվում է` նույնիսկ էքս նախագահի կարգավիճակում հայտնվելուց հետո էլ դեռ առիթներ ենք ունենալու առնչվել Քոչարյանի ուրվականի հետ, ով փոխանակ լիովին տրվի վաստակած հանգստի թանկարժեք րոպեները վայելելուն, որոշել է կենդանության նշաններ ցույց տալ` հարցազրույց տալով «հարազատ» լրատվամիջոցներից մեկին: Մի ժամանակ տղամարդկությունից խոսող Քոչարյանն իր այդ հարցազրույցում հիմա էլ խոսում է այնպիսի վեհ արժեքի մասին, ինչպիսին բարոյականությունն է: Երեկ խմբագրություն էր զանգահարել մեր ընթերցողներից մեկն ու ահա թե ինչ ասաց. «Պաշտոնավարումից հետո Ռ.Քոչարյանն իր առաջին հարցազրույցում հարց բարձրացրեց բարոյականության հետ խնդիրներ ունենալու մասին: Այդ պատճառով կցանկանայի նրանից իմանալ բարոյականության հետ ինչպիսի՞ խնդիրներ ունի մի մարդ, ով հոկտեմբերի 27-ից հետո չսափրվելու պատրվակով ժողովրդից թաքնվել էր, ով զոհված Սպարապետի մորը երկու օր իր նստավայրի առջեւ սպասեցրել ու չէր ընդունել` այն դեպքում, երբ ասում էր` «Վազգենն իմ եղբայրն է», ով «Առագաստ» սրճարանում իր թիկնազորին հրամայել էր «սատկացնել» իր համակուրսեցի Պողոս Պողոսյանին, իսկ նրա մահից հետո հայտարարել, որ եթե նա ողջ լիներ, ապա լիքը բաներ կասեր, ով 10 տարի կլիզմայից ու պարողին խանգարող բաներից բացի` ոչ մի հոդաբաշխ միտք չի արտահայտել, ով, վերջապես, մարտի 1-ից հետո սուգ չհայտարարեց եւ ցինիկաբար իր հաջորդի ինաուգուրացիան նշանակեց զոհվածների քառասունքի օրը: Չգիտեմ, բարոյականության հետ ինչպիսի խնդիրներ ունի Ռ.Քոչարյանը, բայց հաստատ հայելու հետ լուրջ խնդիրներ ունի»: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |