|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ընդդեմ քաղաքական տեռորի13:05 Yerevan | 9:05 GMT | Wednesday 14 May Էջմիածնի շրջանի Ծիածան գյուղի բնակիչները դիմել են ՀՀ իշխանություններին եւ նաեւ հասարակության ուշադրությունն են հրավիրել այն հարցի առթիվ, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո գյուղում իրականացվում է «քաղաքական տեռոր»: Առանց համապատասխան ծանուցագրի` խուզարկվում են բնակիչների տները, ոստիկանական տարբեր բաժանմունքներ են տարվում ակտիվիստները: Գյուղի բնակիչները հատկապես մտահոգված են համագյուղացի Գ.Մանուկյանի համար: Վերջինս մի քանի տարի է, ինչ տառապում է ուղեղի հիվանդությամբ, որ ստացել է ԼՂՀ-ում զինվորական ծառայության ընթացքում գլխին հարված ստանալու հետեւանքով: «Այդ վիճակում նրան հարցաքննելը եւ քննիչների կողմից նրան ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկելը անմիջական վտանգ է սպառնում նրա կյանքին», - նշում են իրենց դիմում-նամակում` ավելացնելով, որ Մանուկյանին հիվանդանոց չտեղափոխելու եւ քաղաքական հետապնդումը չդադարեցնելու դեպքում ամբողջ գյուղով բողոքի ցույցեր են անցկացնելու նախագահական նստավայրի եւ կառավարության շենքի դիմաց: Որոշ համագյուղացիներ պատրաստվում են նաեւ հացադուլի: Քանի որ նրանց բողոքը կուսակցական որեւէ ուղղվածություն չունի, նրանց են միանալու նաեւ ՀՅԴ, «Օրինաց երկիր» եւ գյուղում գործող բոլոր այլ կուսակցությունների անդամներ: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |