“Zhamanak” Armenian-American Political Daily

«Իշխանությունը չի տիրապետում իրավիճակին»

13:56 Yerevan | 9:56 GMT | Tuesday 13 May

Անբարենպաստ եղանակը ոչ մի կերպ խոչընդոտ չի հանդիսանում «քաղաքական զբոսանքի» նպատակով ամեն երեկո Հյուսիսային պողոտա շտապող մարդկանց համար: «Հյուսիսայինում» երեկ մարդիկ քննարկում էին հանրապետության տարբեր մարզերում բռնկված բողոքի ակցիաների, հացադուլների, դատավարությունների թեմաները: Անազատության մեջ գտնվող Ազատության հրապարակի մերձակայքում հավաքվող մարդիկ վստահ են, որ Ս.Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին եւ այսպես էին հիմնավորում այդ համոզմունքը` մի կողմից ընդդիմությունը զրկված է հանրահավաքներ, երթեր անցկացնելու հնարավորությունից, մյուս կողմից` հանրապետությունում ընթացող դատավարությունները, հացադուլները ուղեկցվում են հանրահավաքներով, բողոքի ակցիաներով: Մի կողմից ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, ըստ էության, պատանդ են պահվում ճաղերի ետեւում, մյուս կողմից` դատավարություն որպես այդպիսին տեղի չի ունենում: Այսինքն` անգամ ճնշումների, հետապնդումների այս պայմաններում իրավիճակի տերը ժողովուրդն է, եւ սա է իսկական «ազատագրական պայքարը»` պարզաբանում էին մարդիկ. «Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, նրա իշխանությունը թվացյալ է, այդ իշխանության ամրությանը անգամ ինքը չի հավատում, հակառակ դեպքում Ազատության հրապարակը ընդդիմության համար բաց կլիներ: Փուչիկի նման պայթելու է մի օր այդպիսի իշխանությունը...», - վստահեցնում էր իր շուրջը խմբված հետաքրքրասերներին մի տարեց մարդ: Դե իսկ երիտասարդները, ինչպես միշտ, ակտիվ էին` «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ «Լեւոն` նախագահ» վանկարկումներով:

Է.Գ.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.