“Zhamanak” Armenian-American Political Daily

Անակնկալներ մայիսի 16-17-ին

13:54 Yerevan | 9:54 GMT | Tuesday 13 May

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը ապրիլի 29-ին Երեւանի քաղաքապետարան իրազեկում էր ներկայացրել մայիսի 8-ին, 9-ին, 16-ին եւ 17-ին Երեւանում զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:

Քաղաքապետարանը, ինչպես միշտ, վկայակոչել էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, ըստ որի, զանգվածային միջոցառում անցկացնելու թույլտվությունը կարող է մերժվել, եթե այն արգելելու հիմքերի մասին ԱԱԾ-ն ու ոստիկանությունը եզրակացություն են ներկայացրել ու արգելել իր քիմքին ոչ հաճո միջոցառումների թույլտվությունը:

Իսկ սույն երկու կառույցների տրաֆարետային եզրակացությամբ այդ օրերին անցկացվելիք միջոցառումը կհանգեցնի «պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, սահմանադրական իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը, անկարգությունների եւ հանցագործությունների հանգեցնելու դեպքերի»:

Ի դեպ, ըստ վերը նշված օրենքի` իրազեկման քննարկմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, մասնակցելու մասին Զեյնալյանը տեղեկացվել է շատ ուշ` միայն աշխատանքային օրվա ավարտին, ուստի եւ չի կարողացել ներկա լինել քննարկմանը: Երեկ մեզ հետ զրույցում պրն Զեյնալյանն անհիմն որակեց ոստիկանության եւ ԱԱԾ-ի` միջոցառումը մերժելու վերաբերյալ եզրակացությունները, «քանի որ մենք ռասիստ չենք, որ այդ միջոցառումների ժամանակ պետական կարգը տապալելու եւ կամ հասարակական կարգը խախտելու մասին քարոզներ անեինք»: Պրն Զեյնալյանն ասաց նաեւ, որ թեեւ քաղաքապետարանը մերժել է միջոցառումների թույլտվությունը, սակայն մայիսի 16-ին ու 17-ին անակնկալներ են սպասվում: Անակնկալ միջոցառումների՞ տեսքով` հարցրինք: «Ոչ միայն միջոցառումների», -եղավ պատասխանը:

Հ.Մ.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.