|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նույնիսկ վատառողջներին...13:53 Yerevan | 9:53 GMT | Tuesday 13 May Մի քանի շաբաթ է, ինչ Էջմիածնի Ծիածան գյուղում ինչ-որ մարդիկ, հավանաբար ոստիկաններ, խուզարկում են բնակիչների տները: Ինչու` հավանաբար, որովհետեւ խուզարկողները քաղաքացիական հագուստով են լինում, գործն անում են առանց համապատասխան թույլտվության: Հետո գյուղի երիտասարդներին տանում են ոստիկանության բաժանմունքներ, ստիպողաբար, խոշտանգելով ստորագրություններ վերցնում, որ պարտավորվում են այլեւս չմասնակցել ընդդիմության հավաքներին: Այս մասին մեզ տեղեկացրեց Ծիածանի նախկին գյուղացի Վահան Հովակիմյանը: Կիրակի ժամը 12-ին քաղմաս են տանում նաեւ Գեւորգ Մանուկյանին: Վերջինս Ղարաբաղյան պատերազմում վիրավորվել էր գլխից, այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի: Հինգ-վեց ժամ տեւած «հարցաքննության» ընթացքում Գ.Մանուկյանը երեք անգամ ուշաթափվել է: Ոստիկանական «միջամտություններով» նրան սթափեցրել են եւ շարունակել «քննությունը»: «Վեց ժամ ի՞նչ են զրուցել` ես չգիտեմ: Բայց այդ ընթացքում Գեւորգը հասցրել է աշխարհի հանցագործությունները իր վրա վերցնել»: Նրան անմիջապես տեղավորել են ոստիկանության Էրեբունու բաժնի նախնական կալանքի խցում: Առավոտյան երիտասարդին դարձյալ տարել են դատախազություն` հարցաքննելու: Մանուկյանը դարձյալ ուշաթափվել է: Վ.Հովակիմյանը փաստաբանի հետ աղմուկ է բարձրացրել, պահանջել անհապաղ նրան տանել հիվանդանոց: Պահանջը դեռեւս անկատար է: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |