“Zhamanak” Armenian-American Political Daily

Եվ նորից հացադուլ

13:34 Yerevan | 9:34 GMT | Tuesday 13 May

«Ազատություն քաղբանտարկյալներին» եւ մարալիկցի Հարություն Ուռուտյանի գործով արդար դատաքննության պահանջով մայիսի 11-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դիմաց, հացադուլ են հայտարարել մարալիկցիներ Բաբկեն Ուռուտյանը եւ Կարապետ Լոռեցյանը: Սակայն հայտարարությունից մոտ մեկ ժամ անց Մարալիկ է լցվել Անիի տարածաշրջանի ողջ ոստիկանական անձնակազմը` երեք փոխոստիկանապետերի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ նրանք երեքն էլ Ուռուտյանի գործով դատարանում հանդես են եկել վկայի կարգավիճակով: Ավելին` նրանցից մեկը վկայել է, որ ցուցմունքը ինքը չի գրել, գրել է քննիչը, իսկ ինքը ուղղակի ստորագրել է` ախպերականով: Մարալիկ եկած ոստիկանները պահանջել են հավաքել վրանը` խորհուրդ տալով հացադուլի նստել հրապարակից ոչ հեռու գտնվող ատամնաբուժարանում, որը պատկանում է Բաբկեն Ուռուտյանին: Տեսնելով, որ հացադուլավորները չեն ենթարկվում իրենց պահանջին, նրանք իբր զրույցի ատամնաբուժարան են տարել Ուռուտյանի փոքր տղային` Գալուստին: Այնտեղ գտնվողները լսել են, թե ինչպես են ոստիկանները հորդորում նրան կանխել հացադուլը, հակառակ դեպքում իրենք կազատվեն զբաղեցրած պաշտոններից: Հատկապես բարձր լսվել է Համբարձում Տոնոյանի ձայնը, ով սպառնացել է վառել վրանը, եթե սեփական կամքով տղաները դուրս չգան: Մեր այցելության պահին հացադուլավորները գտնվում էին ատամնաբուժարանում, բայց դա բացատրեցին ոչ թե ճնշումներով, այլ վրանի անորակությամբ ու ցրտով: «Վաղը տաք վրան կբերեն, կտեղափոխվենք հրապարակ», - ասացին նրանք:

Մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլի են նստել Շիրակի մարզի 15 ազատամարտիկներ` պահանջելով փոխել Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը:

Գ.Ա.

Լրահոս

Արխիվ

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.