|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երեւան-Թեղուտ13:29 Yerevan | 9:29 GMT | Tuesday 13 May Մայիսի 9-11-ը Թեղուտի պաշտպանության խմբի կողմից իրականացվեց «SOS Թեղուտ» հեծանվային արշավը, որին մասնակցում էր ավելի քան 40 մարդ, այդ թվում 25 հեծանվորդ, Էկոլոգիական դաշինքի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն` իր հնգամյա դստեր հետ: Ակցիայի նպատակը հայաստանյան հասարակության ուշադրությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման կործանարար հետեւանքների վրա հրավիրելն էր: Հանքավայրի շահագործումը ՀՀ կառավարությունը հանձնել է «Արմենիա Քափր Փրոգրամ» ընկերությանը: Արշավի մասնակիցներն առաջին օրը կանգ առան Վանաձոր քաղաքում, ուր եւ կայացավ «Scream» խմբի ռոք համերգը` ի պաշտպանություն Թեղուտի: Արշավի երկրորդ օրը վանաձորցիներին բաժանվեցին հանքավայրի շահագործման բացասական հետեւանքների մասին մամուլի հրապարակումներ եւ այն կասեցնելու կոչով թռուցիկներ: Այնուհետեւ մասնակիցները ժամանեցին Ալավերդի քաղաք, որտեղ կարճատեւ բողոքի ակցիա կազմակերպվեց «Արմենիա Քափր Փրոգրամ» ընկերության վարչական շենքի դիմաց եւ հավաքվածներին բաժանվեցին թռուցիկներ: Ալավերդուց մասնակիցները շարժվեցին Թեղուտ, որտեղ բացօթյա քննարկումներ կայացան տեղի, ինչպես նաեւ հարեւան Շնող գյուղի բնակիչների հետ: Մայիսի 11-ին հեծանվարշավի մասնակիցները վերադարձան Երեւան: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |