|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մազոխիստները` ցուցահանդեսում14:08 Yerevan | 10:08 GMT | Saturday 10 May Երեկ «Հիմա» երիտասարդական ֆորումի կազմակերպած ցուցահանդեսը բաց երկնքի տակ էր` կոնսերվատորիայի դիմացի պուրակում: Ցուցադրությանը ներկայացված քաղբանտարկյալների ամեն մի նկարի կողքին անձրեւանոցով մի կին էր կանգնած` «պաշտպանելով» այն տեղացող անձրեւից: Ցուցահանդեսի նպատակը, բնականաբար, քաղբանտարկյալների ազատության պահանջն էր, նաեւ` Հաղթանակի օրվա առիթով յուրահատուկ հարգանքի տուրք, քանի որ քաղբանտարկյալներից շատերը Ղարաբաղի պատերազմի մասնակիցներ են, ազատամարտիկներ: Ցուցահանդեսին ներկա էին կանայք, տղամարդիկ, երիտասարդներ եւ ոստիկաններ: «Կարո՞ղ եք ասել, ՎՕ (Վալերի Օսիպյան), ի՞նչ է նշանակում մազոխիստ»: Վերջինս ոչինչ չհասկացող հայացքով նայում էր: «Տեսնու՞մ եք` չգիտեք, - շարունակեց կինը, - Բա որ չգիտեք, ինչու՞ եք էդ բառը օգտագործում` առանց իմաստը հասկանալու»: Ոստիկաններից մեկը, նայելով ցուցադրության մաս կազմող փետրվարյան խաղաղ երթերի ու հանրահավաքների լուսանկարները, ասել էր. «Էս կարող ա՞ մազոխիստ եք»: «Մազոխիստը, - բացատրում էր կինը, - ինքն իրեն ցավ պատճառող ու դրանից հաճույք ստացող մարդն է: Մենք մեզ ցավ չենք պատճառում: Կարող է դու՞ք եք մազոխիստը` եկել նայում ու հաճույք եք ստանում, որ փչացրիք էդ սիրուն հավաքները»: Լրահոս
|
|
ՈրոնումԱրխիվ |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |